«Հայ ժողովրդին կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ժողովրդի հիմարացման և որպես հավաքականություն նրան կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք։
Սա շարունակում է անկարող նվաստի ու պարտվածի իր վարքը ներկայացնել որպես «գաղափարախոսություն» և պրոյեկտել հայ ժողովրդի վրա։
«44 -օրյա պատերազմի պարտությամբ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․․․
Որպես վարչապետ ամենատարբեր ղեկավարների հետ հանդիպման արդյունքում ինքը /նփ-ն/ հասկացել է և իրեն ասել են, որ մեր դերը նահատակ լինելն է»։
Սա ասում է պարերազմը հրահրած, Արցախն ուրացած, Արցախի ցեղասպանության պատասխանատուներից մեկը։
Սա ասում է «որպես վարչապետ» աշխատող մեկը, որն ակտիվորեն «խաղաղություն է մուրում» Ալիև-Էրդողան զույգից։ Երկրներ, որոնցից մեկը Արևմտյան Ադրբեջանի պահանջատիրությունից չի հրաժարվում, մյուսում էլ՝ պատմության դասագրքեր են գրվում՝ Սյունիքը ներկայացնելով որպես Թուրքիայի մաս։
Բայց սարսափելին ոչ այնքան այս ճիվաղային մտքերն են ու հրեշավոր սուտը, որքան հոտնկայս ծափահարող դահլիճը։
Հ․Գ․ Չարենցի հանգույն․
«Խեղճ, գողունի երթով,
իբրև զրահ՝ մահվան զգեստ հագած,
իր պարտությամբ հզոր մի ոչնչատեսիլ․․․»»։

«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
5720:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
8018:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
7617:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11317:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
8717:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
6917:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
12416:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
7216:42