«Հայելային ենթադրյալ հաղորդագրություն` խայտառակության աստիճանը հասկանալու համար»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայելային ենթադրյալ հաղորդագրություն՝ խայտառակության աստիճանը հասկանալու համար․
«2025 թվականի փետրվարի x-ից y-ը, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ: Նախագահ Թրամփի պաշտոնական պատվիրակության կազմում է նաև պետքարտուղարը, կոնգրեսի աթեիստ անդամ, այլ պաշտոնյաներ։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական հյուրերին հայկական կողմից ոչ ոք չի դիմավորել։ Դիմավորման արարողությանը մասնակցել են միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը և դեսպանության մի քանի աշխատակիցներ։
Հայաստանում գտնվելու ընթացքում Դոնալդ Թրամփը Երևանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է Հայաստանում բնակվող ԱՄՆ մի քանի քաղաքացիների հետ։ ԱՄՆ նախագահն այցելել է նաև «Ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հանդիպել մի շարք փորձագետների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունները, Պանամայի միջանցքի ծրագիրը և այլն։
ՀՀ Ազգային ժողովում Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայաստան-ԱՄՆ» բարեկամության խմբի անդամներ հանդիսացող ԱԺ մի քանի պատգամավորների հետ՝ պատգամավորներից մեկի աշխատասենյակում։ Դոնալդ Թրամփը կմասնակցի նաև աշխատանքային նախաճաշի (խաշկերույթի), որից հետո կվերադառնա ԱՄՆ։
Այդ ընթացքում Մելանիա Թրամփը հյուրանոցի իր սենյակից տեսակապով խոսել է Հայաստանում բնակվող մի ամերիկացի կնոջ հետ»:

«Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով»․ Ֆոն դեր Լայեն
2114:13
«Հուսով եմ՝ երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3814:00
«Ե՞րբ և ինչո՞ւ խզվեցին ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5113:42
«Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
6113:30
«Բաքվում պահվող անձանց համար ինչի՞ եք պատրաստ», «ձեզ հանձնելուն»․ բանավեճ՝ Վիլեն Գաբրիելյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
6413:24
«Դուք հլը շալվար չէիք հագնում մայկա-բուլավկով, եկել, մեզ դաս եք տալի՞ս․ ո՞վ եք դուք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
7413:12
«Տո լավ է»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
6713:00
«Ուշ չի, հիմա էլ կարաս ծառայես», «հնարավո՞ր ա Արցախում ծառայեմ»․ բանավեճ՝ Սասուն Միքայելյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
8512:48