Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինչ էլ ասեք, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են»․ Տիգրան Աբրահամյան

«Ինչ էլ ասեք, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են»․ Տիգրան Աբրահամյան
27
Այսօր, 10:00

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները:
Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր հռչակած հայրենիքի ադրբեջանացման մասին:
Անխոս, որպես քաղաքական թիմի առանցքային անդամ՝ Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի, 2021-22թթ. ադրբեջանական զավթումների և հազարավոր զոհերի համար:
Սուրեն Պապիկյանը, իհարկե, չխոսեց ԶՈւ-ում հոգևոր ծառայության քանդման, բանակում գրանցվող մահվան ելքով բազմաթիվ միջադեպերի, քաղաքականացված բանակի և դրա հետևանքով բազմաթիվ սպաների հեռանալու/հեռացվելու մասին:
Երբ ներկայացվում է նոր սպառազինության ձեռքբերման մասին, երբեք չի մոռացվի գործող իշխանության տապալումների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի հասնող՝ խոցված և Ադրբեջանին որպես ավար հանձնված սպառազինության ու զինտեխնիկայի մասին:
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են:
Ես չեմ հերքում, որ նաև ԶՈւ-ի համար արդյունավետ միջոցներ են ձեռք բերվել, սակայն այդ ամենի հետևում այն աղետալի իրականությունն է, ինչի մասին արդեն վերևում գրեցի:
Իսկ եղած ռեսուրսներն ու հնարավորություններն էլ պետք է կառավարել ու անհրաժեշտ պահին գործի դնել, իսկ դուք 2020-23թթ. արդեն ցույց եք տվել ձեր ու ձեր թիմի պատկերացումներն ու դրանց ողբերգական հետևանքները»: