«Զարմանում եմ, որ Էդմոն Մարուքյանն ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում»․ Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում ու ես թեև զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։
Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։ Ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարել է այսքանը չհիշել։
Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը։ Թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։
Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ չէ, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։
Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»:

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
3814:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
17212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
10410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19102:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15700:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
135Երեկ, 23:42