«Այդ ավել գումաները ո՛չ ՔՊ-ի որևէ անդամի են գնում, ո՛չ քաղաքապետին, ո՛չ վարչապետին»․ Հայկ Սարգսյան

«Ես տեսել եմ, որ քաղաքացիները բողոքում են հաճախ, որ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս, և մարդիկ ստիպված իրար գլխի վրա լցված են երթևեկում: Նաև սա է պատճառը, որ որոշում է կայացվել գները բարձրացնել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։
«Գիտեք, որ նախկին քաղաքապետը, իր մերձավոր շրջապատը, թաղապետերը, կամ քրեական տարրերը, «օրենքով գողերը», գեներալները ունեցել են երթուղայինի գծեր: Նրանք հավաքել են 100 դրամները, պատշաճ ծառայություն չեն մատուցել:
Հիմա իշխանությունն ասում է՝ կա՛մ պետք է մնա այն, ինչը կա, կա՛մ պետք է բոլորս գումար հավաքենք, առնենք լավ տրանսպորտ ու երթևեկենք դրանով: Այս պահին Երևանն ունի տրանսպորտային միջոցների պակաս և պետք է ձեռք բերի»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ հիմա այդ ավել գումաները, որ հավաքագրվում են, ո՛չ ՔՊ-ի որևէ անդամի է գնում, ո՛չ քաղաքապետին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ մեր թիմից որևէ մեկին:

«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ
3020:42
«Ադրբեջանի սպառնալիքները դարձրել է ՀՀ քաղաքացիներին շանտաժի ենթարկելու և բռնիշխանություն հաստատելու գործիք»․ Լևոն Զուրաբյան
4020:24
Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
5419:48
«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան
6019:12
«Ադրբեջանը Հայաստանից քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»․ Բայրամով
10618:37
«Անդրանիկ Օզանյանը նիկոլականների թշնամի՞ն է». Գագիկ Համբարյան
6818:30
ԱՄՆ-ն համաձայնության է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Օլեշկիում տեղական հրադադարի վերաբերյալ
5818:18
«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան
6417:18