«Նախարարությունը որոշել է փոխել հոգեբուժարանների ֆինանսավորման մեխանիզմը». Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համարել են շա՞տ հոգեբուժարաններին տրվող գումարները
Ըստ առողջապահության նախարարությունում մեր հավաստի աղբյուրների, այսօր առողջապահության նախարարության կողմից անտրամաբանական անակնկալ է մատուցվել հոգեբուժական հասատություններին։
2025 թվականը արդեն ավելի քան մեկ ամիս է սկսել է և հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ մատուցող կենտոնների աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց հունվար ամսվա հասանելիք աշխատավարձին, իսկ տնօրենները՝ բուժական գործընթացը չխաթարելու նպատակով դեղերի, բժշկական պարագաների և այլի գնման մրցույթային ընթացակարգերն են կարգավորում, բժշկական կենտրոնների խնդիրների լուծման պլաները ուրվագծում և հանկա՜րծ նախարարությունը մեկ գիշերվա մեջ որոշում է կայացնում հիմնավորապես փոխել հոգեկան առողջության կենտրոնների ֆինանսավորման մեխանիզմը։
Բանն այն է, որ հոգեբուժական հաստատությունները տարիներ շարունակ ֆինանսավորվել են «պահպանման ծախսեր» սկզբունքով։ Այսինքն՝ նախարարության և հոգեբուժական հաստատությունների միջև տարեսկզբին կնքվում էր պայմանագիր, որով նախապես սահմանվում էր ողջ տարվա պետական պատվերի գումարի չափը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկումը, հարկեր, կոմունալ ծախսեր, ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև կանխատեսվող դեղեր և սնունդ:
Հանկարծ նախարարության «բարեփոխիչները» իրենց տաքուկ աշխատասենյակներում, առանց մանրամասն ուսումնասիրելու ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմները, որոշել են հոգեբուժարանները ֆինանսավորել մահճակալ/օրերի սկզբունքով՝ մեկ հիվանդի մեկ մահճակալային օրվա համար սահմանելով 8000 դրամ՝ սուր դեպքերի համար, իսկ խրոնիկ դեպքերի համար՝ 7000 դրամ:
Հետաքրքիր է, ի՞նչն է խնդիր ներկա գործող ֆինանսավորման մեխամիզմի, ինչի՞ց են դժգոհ առողջապահության նախարարությունում, նման անտրամաբանական փոփոխության պատճառը ո՞րն է:
Այս հիմնազուրկ որոշումը աղետալի իրավիճակ է ստեղծելու պետական հոգեբուժարաններում։
Ըստ նախնական հաշվարկների վերջին տարիների հիվանդների՝ մահճակալ/օրերի քանակի պահպանման դեպքում կխնայվի մոտ 300 մլն ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ առողջապահության նախարարություն, այս «բարեփոխման» արդյունքում էականորեն նվազելու է հատկապես մարզային հոգեկան առողջության կենտրոնների ֆինանսավորումը՝ անխուսափելիորեն հանգեցնելով տրամադրվող բուժման որակի կտրուկ անկման, պետական հոգեբուժական հիվանդանոցներից կադրերի արտահոսքի, անձնակազմի թվաքանակի կրճատումների, գնումների ոլորտում խնդիրների առաջացման, աշխատավարձերի ուշացումների և նվազեցումների։
Այս «խելացի» որոշումն առաջացնելու է մեկ այլ արատավոր խնդիր ևս։ Ֆինանսավորումն ավելացնելու համար հոգեբուժարաններն սկսելու են արհեստականորեն ավելացնել մահճակալ/ օրերի քանակը՝ օրինակ, արդեն իսկ բուժված և դուրս գրման ենթակա հիվանդին անհիմն պահել հիվանդանոցում»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
21717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
56214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
62213.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
70612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
80610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
99707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
99107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
94407.09.2026, 09:24