Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել այստեղից. The Washington Post

Ամերիկյան The Washington Post օրաթերթում հրապարակվել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը՝ նվիրված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Հոդվածում, մասնավորապես, ասված է. «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որն Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է, և որին ցմահ ազատազրկում է սպառնում, որի գործն ավելի մեծ ուշադրության է արժանի»:
Սյունակագիրը նշել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն, ըստ հոդվածագրի, նրան առնչվող հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ։
Իգնատիուսն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնի տեղահանման մասին։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00