«Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է». ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ-ն հայտնում է. «Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է:
ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։
Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։
Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․
* խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ,
* անկառավարելի բարձր ջերմություն,
* կրկնակի փսխումներ,
* հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ՝ երեխայի «փորով շնչելը»,
* արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ,
* ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։
Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:
Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ:
ՍՇՎ զարգացման և ծանր ձևերի, մասնավորապես թոքաբորբի, առաջացման ռիսկը էապես նվազեցնում են կրծքով կերակրումը, բալանսավորված սննդակարգը, պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը, եղանակին համապատասխանող հագուստ կրելը (հատուկ ուշադրություն՝ դեռահասներին)։
Պետք չէ նաև մոռանալ ՍՇՎ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում»:

«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
11510:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
45528.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
48328.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
115526.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
62326.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
64524.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
107817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
120214.09.2026, 11:36