Շենքի բակում հայտնաբերված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը մինչև երրորդ հարկից իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
7512:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
17210:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
171Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
440Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
202Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
197Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
460Երեկ, 10:24
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
29322.09.2026, 22:54