«Իշխանությունն արտաքին քաղաքականությունը վերածել է կուսակցական շահերին ծառայող քարոզչական գործիքի»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունը շարունակում է պոպուլիզմի վրա հիմնված վտանգավոր արտաքին քաղաքականություն վարել, որի հիմնական նպատակը միջազգային կարևորագույն հարցերը ներքաշելն է ներքաղաքական քարոզչական դաշտ։ Այս մոտեցումը ոչ միայն հակասում է ռազմավարական մտածողության սկզբունքներին, այլև խաթարում է Հայաստանի դիվանագիտական դիրքերն ու վարկանիշը միջազգային հարթակում։
ԵՄ-ին անդամակցությունը ոչ թե ցանկության կամ քաղաքական կարգախոսների հարց է, այլ բարդ ու երկարաժամկետ դիվանագիտական գործընթաց, որը պահանջում է տնտեսական, քաղաքական և իրավական խորը վերափոխումներ։
2014 թվականից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը որդեգրել են եվրաինտեգրման ուղին, սակայն ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլ նաև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների։
Ավելին, Թուրքիան շուրջ 20 տարի բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ՝ ունենալով անմիջական սահմաններ, սակայն այդ գործընթացը շարունակ ձգձգվում է։
Հայաստանի իշխանությունները, պատմական և աշխարհաքաղաքական իրողությունները անտեսելով, արտաքին քաղաքականությունը վերածել են նեղ կուսակցական շահերին ծառայող քարոզչական գործիքի։ Մինչդեռ պետական դիվանագիտությունը պետք է հիմնված լինի երկարաժամկետ ռազմավարական պլանավորման վրա, այլ ոչ թե քաղաքական իրավիճակային շահարկումների։
Այս կառավարությունը չի պատկերացնում միջազգային հարաբերությունների կառուցման բարդ դինամիկան և իր հայտարարություններով միայն խորացնում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը, վտանգելով երկրի ազգային անվտանգությունը և զարգացման հեռանկարները»։

«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
2913:36
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5912:42
«Ադրբեջանական քարոզչությունը սկսել է շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»»․ Արա Պողոսյան
5612:36
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի
5912:24
«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի (տեսանյութ)
13812:19
«ԱՄՆ-ն կարող է ազդել Ուկրաինայի վրա, բայց հակասություններ ունի ԵՄ-ի հետ»․ Պատրուշև (տեսանյութ)
9811:37
Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
6811:24
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
6811:18