«Իշխանությունները ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին»․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ վերջին երկու օրերին հնչեցված հայտարարությունները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրվագները։ Այս մասին կոմիտեն հայտարարություն է տարածել:
«Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական փոքրոգությունը, պատմության առջև հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը։
Ցավալի է, որ հայրենի իշխանության աթոռներին հոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահված միջազգային հարթակներում ներկայացնելու մեր պետությունը։
Անարժանապատվությունը նման մարդկանց հոգու խորքում է։ Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ, ամոթալի հիշատակումներ, որոնք սերունդների մոտ օրինակ են ծառայելու՝ որպես հայրենիքի ուրացման ապացույց։
Սա ևս մեկ փաստ է, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իդեալները, այլ ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին և քարոզում նրանց գաղափարախոսությունը։
Կամք և վճռակամություն է պետք, որպեսզի պատմության աղբարկղ նետվեն այդ մարդուկները»,- նշված է հայտարարության մեջ։

«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
3800:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
52Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
73Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
54Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
111Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
66Երեկ, 21:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
86Երեկ, 21:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
66Երեկ, 20:18