Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը

199
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 09:48
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը՝ 40-օրյա մանուկ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Երեկոյան ժամերգություն:
Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Այս կապակցությամբ փետրվարի 14-ին՝ Մայր Տաճարում և բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
2116:12
«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
4915:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
7114:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
6314:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
6714:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
17213:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7812:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7212:36