«Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում․
Որքան սփռված լեզու, այնքան երկիր․ էդ ո՞նց է՝ ռուսները սա հասկանում են, դուք շարունակում եք գլուխներդ մեխին խփել։ Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան։ Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում։
Հիշե՛ք, հպատակին են լեզու և դպրոց պարտադրում, ազգային արժանապատվություն ունեցող էթնոսի տարածքում իր լեզուն մենիշխան է։ Այն երկրներում, որտեղ որևէ լեզու օրենքով հռչակված է որպես պետական ( կամ պաշտոնական), ամեն քաղաքացի պարտավոր է տիրապետել այդ լեզվին՝ ելնելով իր և պետության շահից։
Այլ լեզվի կամ լեզուների տիրապետելը այդ երկրի քաղաքացու իրավունքն է, բայց ո՛չ պարտականությունը։ Դա նաև պետության պարտականություն չէ՝ հարկատուների գումարով դպրոցներ բացել նրանց համար, ովքեր չեն տիրապետում երկրի պետական լեզվին։ Գնացե՛ք մասնավոր կրթվեք, բայց իմացե՛ք, որ պարտավոր եք ճանաչել այն լեզվի գերադասությունը, որտեղ ապրում եք։
Անգամ խորհրդային շրջանում հայերենը պետական լեզվի կարգավիճակ է ունեցել, բացե՛ք 1922, 1936, 1978 թվականների Սահմանադրությունը և կարդացե՛ք։
Լեզվաքաղաքականությունը նախ՝ ինքնապաշտպանություն է, այլ բան է, որ ժամանակի քաղաքակրթական հոսքերին անհաղորդ լեզուն չի կարող երկար տևել:
Ամենահրեղեն լեզուն էլ չի դիմանա, երբ խոսքի հրապարակները բտես դատարկախոսներով, որոնք շեք են արել քաղաքական, հասարակական բոլոր ինստիտուտների վրա և շուրջօրյա ռեժիմով կախվել հանրության ականջից: Հենց ծանծաղ միտքն է լեզուն անապատացնում:
Եվ ամենազուլումը. երբ լեզուն դատապարտված է սպասարկել սուտն ու կեղծիքը, ինքն էլ է ստվում, որովհետև լեզուն նախ՝ վարքաբանություն է: Լեզուն մտածականի կրիչն է. տես՝ ինչ տեքստերով է ներբեռնվում լեզուն և կիմանաս այդ հանրույթի կամքը, գիտակցությունը, երկրի ուժը:
Մտածելիք է․․․»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
7703:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7801:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10100:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
17400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
97Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
111Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
113Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
120Երեկ, 17:24