Անահիտ Ավանեսյանին «խայթել են» ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել:
Հայտնել էինք, որ Անահիտ Ավանեսյանը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ: Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից: Այսպիսով, նախ տեղեկացանք, որ քիչ թվով ՔՊ-ականներ են ներկա եղել հանդիպմանը, որոնք խայթող հարցեր են ուղղել Ավանեսյանին, ու նպատակ են ունեցել ցույց տալու, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: Փակ հանդիպմանը հիմնականում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը, բայց իրական նպատակը եղել է «նեղը գցել» Ավանեսյանին ու Փաշինյանի մոտ ցույց տալ, որ Ավանեսյանը անարդյունավետ նախարար է ու պետք է հեռացվի:
Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամները:
Չնայած սրան՝ ՔՊ-ից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ հակված չէ հեռացնելու Ավանեսյանին, քանի որ նրան համարում է «հնազանդվող ու ենթարկվող» նախարար, որը երբեք չի հակաճառում իրեն: Բայց Արսեն Թորոսյանը, կարծես թե, երազում է վերադառնալ նախարարի աթոռին»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100607.09.2026, 09:24