Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք, մերկասառույց, ցածր տեսանելիություն

Սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք, մերկասառույց, ցածր տեսանելիություն
170
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 08:30

Ուշադրություն
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և գիշերը, և ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.1°C (1960թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -21.0°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.4°C