«Արևմուտքում ոչ ոք չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հարցը». Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Արևմուտքում ոչ ոք ներկայում չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավոր հարցը։
«Այս պահին ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին»,- ZDF-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Ես ներկա եմ այս բոլոր բանակցություններին և գիտեմ, թե ինչի մասին ենք խոսում»,- հավելել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն դիտարկմանը, որ բրիտանացիներն ու ֆրանսիացիները, իբր, քննարկում են այս թեման։ Նրա խոսքով, Կիևի համար այսպես կոչված անվտանգության երաշխիքները ներկայումս քննարկվում են առաջին հերթին, և դրանք հիմնականում ուղղված են Ուկրաինայի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելուն։
«Մենք խոսում ենք հրադադարի դեպքում անվտանգության երաշխիքներ ձևակերպելու փորձերի մասին։ Եվ թիվ մեկ առաջնահերթությունը ուկրաինական բանակին աջակցելն է, որպեսզի այն կարողանա պաշտպանել այս երկիրը երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Մերցը։ Նա ընդգծել է, որ «սա բացարձակ առաջնահերթություն է»։ «Եվ մենք դա կսկսենք անել հիմա», - ասել է կանցլերը։
Նրա խոսքով, «շատ բաներ կարելի է անել միայն հրադադարի հաստատումից հետո»։ «Դրա համար անհրաժեշտ է համաձայնագիր Ռուսաստանի հետ, և այս համաձայնագիրը, իհարկե, կպարունակի պայմաններ երկու կողմերի համար։ Մեր կողմից պայմանն այն է, որ Ուկրաինան պետք է պահպանի իր անկախությունը երկարաժամկետ հեռանկարում, ունենա դաշինքներ ընտրելու իրավունք և ազատություն»,- ասել է Մերցը։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է նա՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ «այս պահին ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին»։
Կանցլերը պարզաբանել է, որ Բունդեսթագի մանդատը, որը նա նշել էր այս թեմային անդրադառնալիս, միշտ պարտադիր է, երբ խոսքը վերաբերում է Բունդեսվերի ցանկացած առաքելության արտասահմանում։ «Նույնիսկ եթե մենք որոշեինք պաշտպանել միայն Ուկրաինայի օդային տարածքը, մեզ անհրաժեշտ կլիներ Բունդեսթագի մանդատը դրա համար, դա լիովին հասկանալի է»,- ասել է Մերցը։
Հարցին, թե արդյոք նա հույս ունի, որ հրադադար կհաստատվի 2026 թվականին, կանցլերը պատասխանել է. «Ես չեմ կորցրել հույսը, որ մենք կարող ենք դրան հասնել, բայց նաև պատրանքներ չունեմ»։

«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
316:12
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
3716:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
5314:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
6313:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9213:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
7213:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
20012:25
«Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7912:12