Ուկրաինան ԵՄ-ին կոչ է արել խաղաղություն հարկադրելու ռազմավարություն մշակել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան կոչ է արել ԵՄ երկրներին մշակել իրատեսական ռազմավարություն՝ «Ռուսաստանին խաղաղության հարկադրելու» համար: Այս մասին հայտնել է հանրապետության դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդվում է, Սիբիգան կոչ է արել ԵՄ երկրներին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և ներդրումներ կատարել նրա ռազմարդյունաբերական համալիրում: Բացի այդ, նա կարծում է, որ անհրաժեշտ են քայլեր Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավելու համար։
«Կամ նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] կանգ է առնում հիմա, կամ էլ լուրջ հետևանքների է բախվում: Սա է ուժի միջոցով խաղաղության ռազմավարությունը», - ասել է Սիբիգան։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Ռուսաստանը կդադարեցնի հակամարտությունը Ուկրաինայում միայն այն դեպքում, եթե «ստիպված» լինի դա անել տնտեսական պատճառներով: Նրա խոսքով՝ վերջին շաբաթների խաղաղության ջանքերը բախվել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ենթադրաբար «ագրեսիվ մոտեցմանը»: Նա պնդում է, որ հակամարտությունը չի ավարտվի, քանի դեռ Մոսկվան չի բախվի հետևանքների հետ։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11500:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
123Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
132Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
119Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
103Երեկ, 22:06