Էրդողանը Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է նաև Ուկրաինայի հարցը և Սիրիայի վերականգնմանն ուղղված համատեղ քայլերը, հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը Չինաստանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Հանդիպման ընթացքում, որտեղ համապարփակ քննարկվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, նախագահ Էրդողանը նշել է, որ երկկողմ առևտրի հավասարակշռությունն ու կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է այն աջակցել ներդրումներով, որ թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտները հատկապես մեծ ներուժ ունեն, և որ այս համատեքստում օգտակար կլինի ամրապնդել չինական ընկերությունների կողմից Թուրքիայում ներդրումների համակարգումը», - հայտնել է գրասենյակը։
Թուրքիայի նախագահը նշել է Միջին միջանցքի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համակարգմանն ուղղված համատեղ քայլերի կարևորությունը։
«Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առկա խորհրդակցությունների և համագործակցության մեխանիզմների կանոնավոր գործունեության վերաբերյալ… Հանդիպմանը քննարկվել են նաև Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, Սիրիայի վերականգնմանն ուղղված հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր», - ասվում է հայտարարության մեջ։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06