Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արցախցիներին պետք է անվճար բնակարաններ հատկացվեն»․ Նաիրի Հոխիկյան

«Արցախցիներին պետք է անվճար բնակարաններ հատկացվեն»․ Նաիրի Հոխիկյան
1031
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 12:24

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի պետությունը պատասխանատվություն է կրում Արցախի բոլոր բնակիչների առաջ, քանի որ ավելի վաղ ստանձնել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերը։
Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պարտավոր է կենսական պայմաններ ապահովել 2020-2023 թվականների ընթացքում բռնի տեղահանված բոլոր Արցախցիների համար։
Նիկոլից հետո այս ծրագիրն ենք կյանքի կոչելու Հայաստանում.
1. Անվճար բնակարան ընտանիքի անդամների թվին համապատասխան մակերեսով։ Սակայն խոսքը ոչ թե ինչ-որ անհասկանալի սերտիֆիկատների մասին է, այլ բնակարանների խմբային բաշխում ըստ Արցախում ապրած վայրերի։ Օրինակ, Ասկերանի վերին ենթաշրջանի բնակիչներին իրար մոտ լինելու հնարավորությամբ բնակարաններ, Սարսանգի ջրամբարի շրջակայքի գյուղերի բնակիչներին՝ միմյանց մոտ բնակարաններ և այլն։ Դա նաև հնարավորություն կտա պահպանել Արցախի բարբառը և սովորույթները։
2. Հայաստանից արտագաղթած, սակայն վերադարձող և մեկ տարվա ընթացքում առնվազն 9 ամիս ՀՀ-ում բնակվող Արցախցիները ևս կկարողանան օգտվել անվճար բնակարանի իրավունքից։
3. ՀՀ լիիրավ քաղաքացիություն բոլոր Արցախցիներին' պահպանելով Արցախում ունեցած գույքային և այլ իրավունքները։ ՀՀ-ում բնակվող Արցախցիների տվյալները գեներացվելու են ավտոմատ կերպով՝ Արցախի միգրացիոն ծառայության տվյալների հիման վրա, իսկ արտագաղթած Արցախցիները պետք է դիմում գրեն քաղաքացիության համար։
4. Բռնի տեղահանվածի անժամկետ կարգավիճակ բոլոր Արցախցիներին՝ մինչև Արցախի նկատմամբ իրավունքների վերականգնում։
5. Արցախի կառավարության, ԱԺ-ի և ՏԻՄ մարմինների պահպանում։
6. Արցախի ՊԲ լավագույն ծառայողներին ՀՀ զինված ուժերում ներգրավելու առաջնահերթություն»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան