Գարիկ Գալեյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել
![]() 121 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 17:24 Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Իրավիճակը՝ Երևանի փողոցներում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8610:18Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով
5410:06«Երկիրը կառավարվում է ֆեյսբուքով և վոթսափի սմս-ներով». Արմեն Եղիազարյան
9009:36Սպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է. «Ժողովուրդ»
7109:12Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
7908:48Սպասվում է սաստիկ ձյուն (լուսանկար)
14008:30«Կարևորը «Ազիզյան Գառնիկը» համամիտ ա Ավինյան Սիսիի հետ»․ Արամ Մանուկյան
24502:12«Արարատն արդեն 10 ժամ է՝ հոսանքազրկված է էս բքին». Արմինա Մելոյան
18602:06