Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է արտահայտվի բոլոր ոլորտներում». Նիկոլ Փաշինյան

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է արտահայտվի բոլոր ոլորտներում». Նիկոլ Փաշինյան
155
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 19:19

«Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգային ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով: ՀՀ-ի առաջընթացի և զարգացման իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշետ է և պետք է արտահայտի պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ահա այս նախաբանում, ըստ էության, արձանագրված է այն, որ ըստ էության, մեր պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում իմ ընկալմամբ և առաջարկով այս գաղափարախոսությունը պետք է որդեգրվի, ինչից հետո պետք է դա արտահայտվի մեր հանրային պետական կանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, մշակույթ և այլն: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթների վրա»,- իր «գաղափարախոսական ուղերձում» նշեց Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով այդ դրույթները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: