Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
![]() 117 Երեկ, 08:48 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։ Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ «Մեղրու սար» կոչվող հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի (բացի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներից), Լոռու և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
10003:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11102:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
12001:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
11601:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
12900:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
12100:30«Մարզպետը չգիտի, թե քանի ուսուցիչ է մասնակցել ատեստացիային». Ոսկան Սարգսյան
10700:12«Նպատակ ունեն լռեցնել քաղաքական այլ հայացք ունեցողներին և ստեղծել վախի մթնոլորտ»․ Հենրիխ Դանիելյան
120Երեկ, 23:24