«ԱՄՆ-ից եկող խտացված գազը դառնում է քաղաքական գործոն, Հյուսիսային Հոսք ոչնչացված գազատարների շիրիմի վրա». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մակրոնը եվրոլիդերների երկու խորհրդակցություն կազմակերպեց, եղան խրոխտ հայտարարություններ, որ կշարունակեն օգնությունը Ուկրաինային, որ իրենք հաստատակամ են և էլի նման բաներ: Քիչ էր մնում ԱՄՆ-ին ուղարկեին այնտեղ, որտեղից, որ եկել է: Կարճ ասած՝ առյուծի կաթ էին խմել ուլտրալիբերալները: Այսօր հայտնի դարձավ, որ Սթարմերը Մակրոնի հետ հաջորդ շաբաթվա սկզբին գնում են Վաշինգթոն, որ տեսնեն՝ շեֆն ինչ է ասում: Տեսնենք Թրամփի արձագանքը, չնայած դժվար չէ կռահել ինչ կասի եվրոհերոսներին, իսկ մինչ այդ նոր զոհեր և ավերածություններ Օդեսայում: Իհարկե առաջին տուժվածը ուկրաինացի հասարակ ժողովուրդն է՝ իր ցավի ու տառապանքի հետ: Եվրոպական Միության առաջատար քաշող ուժը Գերմանիան, որն իր տնտեսական պոտենցիալով գրեթե հասել էր հեգեմոնիայի, այժմ տեսնում է անհեռանկար հակառուսականության հետևանքները: Զրկվելով ռուսական էժան գազից, հսկայական կորուստներ կրելով արդյունաբերական ոլորտներում՝ Շոլցը օրերն է հաշվում, թե երբ կգան ընտրությունները, որ «պատվով» հեռանա: Ինչ-որ առումով ականատես եղանք Գերմանիայի դեինդուստրալիզացիային: Եվրոպայում հեգեմոնիայի համար հազարամյա պայքարը Ֆրանսիայի, Գերմանիայի և անգլոսաքսերի միջև շատ յուրօրինակ ավարտ է ունենում: 1918 և 1945 թթ. կրկնություն, այս անգամ Ուկրաինայում միջնորդավորված պատերազմում ֆիասկոյի տեսքով: Այս մասին նախազգուշացնում էին Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորները: ԱՄՆ-ից եկող խտացված գազը դառնում է քաղաքական գործոն, Հյուսիսային Հոսք ոչնչացված գազատարների շիրիմի վրա: Իրավիճակից ելքեր փնտրող Մակրոնը փորձում է ֆրանկո-գերմանական բևեռի վերաձևման: Դրա համար էլ ԵՄ ղեկավարների խորհրդակցությանը հրավիրել էր նաև Բրեքսիթով ԵՄ-ից ամուսնալուծված Բրիտանիայի վարչապետին: Հիշենք նաև՝ եվրոպական հեգեմոնիայի համար պայքարում Ֆրանսիան 20-րդ դարում առաջնագծում էր, բայց աջ ու ձախ հակազդեցության հզոր իմպուլսներ էր ստանում Լոնդոնից և Բեռլինից: Այնպես որ, արևմտամետ հայ քաղաքագիտունների դարակազմիկ կանխատեսումները միասնական ժողովրդավար Արևմուտքի փրկչական գլոբալ դերակատարման մասին ընդդեմ փորձանքաստեղծ ռուսների, վերածվում են քարոզչական փուչիկի: Բայց դե, մարդիկ հո ձրի չեն վերլուծում, գործ են անում, ոչ մի տեղ չեն աշխատում, բայց լավ էլ ապրում են»:

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24