«Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում»․ Աննա Հակոբյան
![]() 173 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 19:24 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։ «Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր․ այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր պատմության ընկալման մասին։ Մենք հաճախ հակված ենք անցյալը կա՛մ իդեալականացնելու, կա՛մ քննադատելու՝ առանց այն խորությամբ ուսումնասիրելու, առանց դասեր քաղելու, առանց հասկանալու, թե ինչով է այն կարևոր ներկայի ու ապագայի համար։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացող հասարակությունները միշտ իրենց պատմությունը վերաիմաստավորում են՝ քննելով սխալներն ու հաջողությունները՝ այդ ընթացքում չմերժելով անցյալի ժառանգությունը։ Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար։ Ուրախ եմ, որ #կրթվելընորաձևէ շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ենք ունեցել քննարկելու նաև այս թեման: Ճիշտ հարցադրումները, մտքի ազատությունը, իրականությանն ուղիղ նայելու և դրանից ճիշտ հետևություններ անելու կարողությունը կարևոր հմտություններ են՝ անհատի ու հասարակության զարգացման համար, ինչն էլ շարժման նպատակներից մեկն է։ Յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությամբ այս շարժման ձնագնդին արագորեն մեծանում է, և ես հպարտ եմ, որ շարժումը համախմբում է անհատների, ովքեր պատրաստ են քննարկել, կիսվել, սովորել ու կրթվել ոչ թե պարտադրված, այլ՝ սրտանց, գիտակցաբար, ընտրությամբ։ Գրքի նվիրատվության օրը սեփական օրինակով ուզում եմ ընդգծել շատ կարդալու, կրթվելու, գրքերի էջերի մեջ խորասուզվելու, մեր միտքն ու հոգին նորոգելու ընդունակ գաղափարներ բացահայտելու կարևորությունը»։ Աղբյուրը` Աննա Հակոբյան |
«39 համարի ավտոբուսում մարդիկ սառել-սառցակալել են». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5210:54«Ժամերով տրանսպորտի ենք սպասում, երեկոյան էլ երևի ոտքով վերադառնանք»․ քաղաքացի (տեսանյութ)
5010:48Իրավիճակը՝ Երևանի փողոցներում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13110:18Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով
7210:06«Երկիրը կառավարվում է ֆեյսբուքով և վոթսափի սմս-ներով». Արմեն Եղիազարյան
9809:36Սպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է. «Ժողովուրդ»
8709:12Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
8308:48Սպասվում է սաստիկ ձյուն (լուսանկար)
14608:30