Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ալեն Սիմոնյանի եղբոր սնանկ ճանաչված ընկերությունը 2021-2024թթ. մոտ 343 մլն դոլարի պայմանագրեր է ստորագրել կառավարության հետ»․ Պեդրո Զարոկյան

«Ալեն Սիմոնյանի եղբոր սնանկ ճանաչված ընկերությունը 2021-2024թթ. մոտ 343 մլն դոլարի պայմանագրեր է ստորագրել կառավարության հետ»․ Պեդրո Զարոկյան
171
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 19:54

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր «Արմլուր»-ը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը սնանկության միջոցով փակել է իր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը։ Հարց առաջացավ, թե ինչու է նա փակում այդքան գերշահութաբեր բիզնեսը, և ես մտա Armeps.am՝ տեսնելու, թե որքան պայմանագրեր է նա շահել կառավարությունից, և աչքերիս չէի հավատում։ Կառլեն Սիմոնյանի ընկերությունը 2021 թվականից մինչև 2024 թվականը կառավարությունից շահել է ընդհանուր առմամբ 133.859.823.538 դրամ կամ 343 մլն դոլարի պայմանագրեր։
Անգլերենում կա մի լավ ասացվածք, որն ասում է «Հրաժարվի՛ր, քանի դեռ առաջ ես»։
Որպեսզի թվերի վերաբերյալ հարցեր չլինեն, ես ստորև տեղադրում եմ պայմանագրի ճշգրիտ մանրամասները»:

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան