Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սննկացել է. «Ժողովուրդ»
![]() 645 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզել է, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն: Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար: Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։ «Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել: |

«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
16410:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
50600:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
23300:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
450Երեկ, 11:16
«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների վերահսկումը»․ Վահե Դավթյան
267Երեկ, 09:42
«Հայաստանը պետք է խոսի իր շահի լեզվով և գործի հավասարության դիրքից». Արման Բաբաջանյան
28109.02.2026, 22:28
«Բուլկի վաճառողը շատ գոհ է, երբ պայմանական 1 դրամ հարկ է վճարում, որը գնում է բանակը զինելուն»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
68606.02.2026, 14:12
«Նշեք գեթ մեկ հայկական ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
55006.02.2026, 13:12
