ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![]() 151 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 09:36 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Կապան քաղաք տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Արտաշատի, Մասիսի, Արարատի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ելփին և Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
Պեկինում 80 հազար աղավնի և փուչիկ է բաց թողնվել երկինք (տեսանյութ)
5611:01«9% ձայն ստանալու դիմաց քաղաքացիներից «մուռ» հանելը շարունակվում է»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
4010:06Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը. «Հրապարակ»
6809:06Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. «Ժողովուրդ»
6009:00Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6308:30«Երկիրը ձեռքից գնում է, հասուն մարդկանց մոտ ֆուտբոլային փսիխոզ է». Մարինե Ֆարմանյան
9303:06Նարեկ Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի
10400:00Ադրբեջանում նվազել են ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները և Կուր գետի հոսքի արագությունը
145Երեկ, 23:49