«Արցախի ժողովրդի երազանքը ՀՀ կազմում ներառվելն էր, ինչը տեղի չունեցավ ոչ իրենց մեղքով»․ Արման Մելիքյան
![]() 66 Այսօր, 00:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում վերջին քսան տարվա ընթացքում ձևավորվել է գործիչների մի հատուկ խավ, որն արցախցիներին թիրախ է դարձրել՝ մեղադրելով նրանց անկախ պետականություն կառուցելու և, սույնով, ազգային շահերը դավաճանելու համար։ 1991 թվականի սեպտեմբերի երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, նրանց համար հատուկ խորհուրդ է պարունակում և առիթ է տալիս ներհայկական «անջատողականության» համար մեղադրանք/լուտանքների հերթական չափաբաժինն արցախցիներին հասցնելու համար։ Այդ մարդկանց մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը անկախության հռչակման հետ կապ չի ունեցել։ Դա այն իրավական գործողությունն էր, որի միջոցով այն պահի դրությամբ (Ադրբեջանը դրանից հինգ օր առաջ հայտարարեց 1918 թվականի ձաևաչափով իր պետականության վերականգնման մասին փաստացիորեն արդեն նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում կոմպակտ հայ բնակչություն ունեցող տարածքները մեկ վարչատարածքային կազմավորման մեջ միավորվեցին։ Եվ դրանում պետական անկախության վերաբերյալ դեռևս բառ անգամ չկա։ Սա այն փաստացի տարածքային միավորն էր, որը ներկայացված էր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի Ազգային խորհրդի միջոցով, երբ կայացվեց Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանն առանց Արցախի տարածքը ներառելու անցկացրեց իր անկախության հանրաքվեն և, փաստորեն անկախացավ առանց Արցախի (այս դեպքում հայաստանցի անջատողականների ջանքերի շնորհիվ)։ Վերջինս մնաց ԽՍՀՄ կազմում, բայց, դե յուրե, արդեն Ադրբեջանի կազմից դուրս և Հայաստանի կողմից՝ չընդունված։ Արցախն իր պետական անկախությունը հռչակեց Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականի հունվարի 6-ին՝ մինչ այդ, դեկտեմբերին, անցկացված պետական անկախության հռչակման վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե իբր արցախցի մեր հայրենակիցները նենգաբար դավեցին հայոց միասնականությանն ու կամովի ընտրեցին անկախության ուղին, սուտ են։ Ես, ծագումով չլինելով արցախցի, բայց լավ իմանալով այնտեղի մարդկանց տրամադրություններն այն ժամանակ, ուղիղ ասում եմ՝ Արցախի ժողովրդի միակ ցանկությունը, երազանքը Հայաստանի կազմում ներառվելն էր առանց որևէ նախապայմանի։ Դա տեղի չունեցավ ոչ իրենց մեղքով։ Իրենք դրա համար արեցին և, կարծում եմ, կշարունակեն անել առավելագույնը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |
«Հայ ժողովուրդը փակված չի համարում Արցախի հարցը»․ «ՀայաՔվե»
6102:06«Մինչ Բրիտանիան ու ԱՄՆ-ն տարված էին խառնակչությամբ, Չինաստանը հանգիստ առաջ շարժվեց». Արա Արայան
6101:06«Արցախի ժողովրդի երազանքը ՀՀ կազմում ներառվելն էր, ինչը տեղի չունեցավ ոչ իրենց մեղքով»․ Արման Մելիքյան
6600:06«Սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել». Արման Թաթոյան
73Երեկ, 23:30««Գործ ունենք ՀՀ պատմության ու պետականության բովանդակության ձևախեղման դրսևորման հետ»․ Արմեն Հովասափյան
70Երեկ, 23:24«Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն»․ Ռուբեն Մելիքյան
70Երեկ, 22:42«Միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի»․ Արա Պողոսյան
76Երեկ, 22:18«Արցախի զոհաբերման վերջին ակտն էր Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով ԵԱՀԿ ՄԽ լուծարումը»․ Լևոն Զուրաբյան
75Երեկ, 22:12