«Էրդողանը համաձայն չէ Փաշինյանի հետ». Հակոբ Բադալյան
![]() 144 Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ., 10:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտում էր», հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Փաստորեն, նա համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ խաղաղությունն արդեն եկել է: Չէ՞ որ Հայաստանի վարչապետը հենց այդ է ասում արդեն գրեթե մի ամիս՝ օգոստոսի 8-ից ի վեր: Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայ-ադրբեջանական խաղաղության մասին, իսկ Էրդողանը՝ Հարավային Կովկասի՝ ամբողջությամբ: Սակայն, չկա Հարավային Կովկասի առանձին վերցրած հատվածային խաղաղություն: Կովկասը կամ խաղաղ է ամբողջությամբ, կամ՝ խաղաղություն չկա և ոչ մի հատվածային առումով: Սա իհարկե լավ են պատկերացնում բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Կովկասի շուրջ քաղաքական պրոցեսներում: Եվ այդ իմաստով, Էրդողանը հայտարարում է, որ Հարավային Կովկասում չկա խաղաղություն, այն դեռ պետք է գա: Սա հերթական անգամ վկայում է, որ Թուրքիան բավարարված չէ Վաշինգթոնի օգոստոսի 8-ի հռչակագրում նախանշված շրջանակից: Չինաստանում Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն Էրդողանն ըստ ամենայնի Հարավային Կովկասի մասով փորձել է թերևս շոշափել այդ հանգամանքը, հասկանալու համար, թե ինչպիսին է Թրամպ-Պուտին պայմանավորվածությունների շրջանակը և դրա հարաբերակցությունն օգոստոսի 8-ի շրջանակայինի հետ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
