Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչո՞ւ են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն». Անուշ Պողոսյան

«Ինչո՞ւ են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն». Անուշ Պողոսյան
245
Երեկ, 17:24

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակից թռածը»
2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների: Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տրիապետում, քանի որ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ:
Եվ ահա ուսումնասիրելով Արտակ Ջումայանի ինքնակենսագրականը, որը նախարարության պաշտոնական կայքում է, պարզվում է, որ Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում՝ որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքայն գործունեությունը աղերս չի ունեցել ընտանեկան բժշկության հետ:
Եվ հիմա ամենակարևորը
Արտակ Ջումայանը մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հեղափոխությունից հետո ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն զորակոչվելու փոխարեն ստացել է պաշտոն, այնուհետև 2019 թվականին, երբ լրացել է 35 տարին, հաշվառվել է Կոտայքի մարզի զինվորական կոմիսարյատում։ Առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխանը պիտի տան զինվորական դատախազությունը, Ազգային անվտանգությունը, ՀՀ կառավարությունը։
1․ Ինչո՞ւ 2018 թվականին Արտակ Ջումայանը չի հաշվառվել,
2․ Որպեսզի 2006 թվականին ՌԴ-ի կողմից զինվորական կոչումը ՀՀ-ում ընդունվեր, պետք է Արտակ Ջումայանին քաղաքացիություն շնորհեր ՀՀ Նախագահը, սակայն այդ հրամանագիրը ես չգտա։ Ինչպե՞ս է նա դարփձել ՀՀ պահեստազորի սպա։
3․ Ինչո՞ւ են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն, որը ենթադրում է գաղտնիություն պարունակող բազմաթիվ փաստաթղթերի հետ աշխատանք:
4․ Ինչո՞ւ է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և «քանդում» ընտանեկան բժշկությունը մարզերում:
Հ․Գ․ Ես փաստաբան չեմ, պարզապես պետական կառույցներում ամեն ինչ խառնվել է»:

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան