Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Սա դատարանը որպես քաղաքական մահակ օգտագործելու հերթական փորձն է». Նարե Սիմոնյան

«Սա դատարանը որպես քաղաքական մահակ օգտագործելու հերթական փորձն է». Նարե Սիմոնյան
115
Երեկ, 17:46

«Այս վարչակարգը շատ թիրախային է գործում: Նրանց հերթական հետապնդման զոհը դարձել է Էդգար Ղազարյանը, ով շատ թիրախային վերլուծում է իրենց ասածները»,- լրագրողների հետ զրույցում այս տեսակետն արտահայտեց արցախցի Նարե Սիմոնյանը: Ըստ նրա՝ երբ ընդդիմադիր ազգային դաշտում տեսնում են հաջողված քննադատություն, շատ թիրախային փորձում են լռեցնել: «Համոզված եմ, որ չեն կարողանալու լռեցնել Էդգար Ղազարյանին: Փորձելու են իրենց ենթարկեցնել դատարանը, թույլ չտալ, որ խոսի, հաղորդում վարի: Ինչքանով կկարողանան հաջողել, կախված է ոչ միայն պաշտպանական խմբից, այլև մեզնից՝ յուրաքանչյուրից»,- ընդգծեց արցախցին՝ ընդգծելով, որ սա զուտ դատարանը որպես քաղաքական մահակ, քաղաքական պատժամիջոց օգտագործելու հերթական փորձն է:

«Սա զուը դատարանը որպես քաղաքական պատժամիջող օգտագործելու հերթական փորձն է». Նարե Սիմոնյան