«Էդգար Ղազարյանին լռեցնել հնարավոր չէ»․ Մենուա Սողոմոնյան
![]() 219 Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 18:12 «Դատական համակարգը բարեբախտաբար ոչ ամբողջությամբ է բռնազավթված, պետական իշխանության մյուս ճյուղերը ուզուրպացված են մեկ անձի կողմից, դատական իշխանությունը մասամբ է ուզուրպացված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց միջազգային հարաբերությունների մասնագետ «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ ի պատիվ որոշ դատավորների, ովքեր պահպանում են իրենց մասնագիտական էթիկան, կոչումը, երբեմն-երբեմն տեղի են ունենում արդար դատավարություններ։ Անդրադառնալով քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված դատական գործին և հրապարակային քննադատական խոսքի համար մեղադրանք առաջադրելուն՝ Սողոմոնյանն ընդգծեց․ «Մենք այստեղ ենք նաև՝ դատավորներին հիշեցնելու իրենց կոչման և անաչառությունն իրենց համար որպես ուղենիշ սահմանելու մասին։ Մեր հույսերը մեծ չեն, հասկանալի է, որ դատախազության նախաձեռնված գործընթացը նրա համար է, որ Էդգար Ղազարյանը չխոսի, բայց նրան լռեցնել հնարավոր չէ՝ ինչպես և շատ այլ արժանապատիվ մարդկանց։ Պետք է նրանք հասկանան, որ կան բարձր արժանապատվություն ունեցող մարդիկ, որոնց վախը կապված է հայրենիքի ապագայի, ինքնիշխանության կորստի, թուրքացման վտանգի, արժանապատվության և ինքնության կորստի հետ։ Դրա համար անձնական շարժառիթներով վախեցնելը իսկական մտավորականների, արժանապատիվ մարդկանց համար ոչ թե վախ է, այլ նրանք այդ հալածանքները ընդունում են որպես պատիվ և աննկուն ձևով շարունակում են իրենց աշխատանքը»։ |
Երկրպագուները «Զվարթնոց»-ում դիմավորեցին Ռոնալդուին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
122:48ԵՄ առաջնորդների և Թրամփի միջև «թեժ» զրույց է կայացել. #Bild
3122:39Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
5422:27«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան
4222:18«Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ այն վերադարձվել է՝ շտկումների համար»․ ԶԼՄ
3021:54«Նորք Մարաշում շների նոր այգին և դպրոցի իրավիճակը». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3321:48«Աշոտ Մինասյանին ազատազրկելու են առյուծի վանդակում զենք հայտնաբերելու համար». Հովհաննես Իշխանյան
4121:36«Նարեկ Մկրտչյանի եղբայրն առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով»․ ԶԼՄ (տեսանյութ)
4721:24