«Բելառուսում ձերբակալված հայ բլոգերն առաջիկա օրերին ազատ կարձակվի». Նաիրի Հոխիկյան
![]() 252 Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 19:41 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Փետրվարի 15-ին հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, թե Բելառուսում ձերբակալվել է հայ աղջնակ, ում ուզում են արտահանձնել Ադրբեջանին։ Պարզվեց, տեղեկության հեղինակը հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր։ Բազմաթիվ հայեր կրկին խուճապի մեջ ընկան, թե աշխարհի որևէ վայրում ապահով չէ հայերի համար, բոլոր տեղերում հալածում են, Ադրբեջանը ինչ ուզում, անում է։ Ուսումնասիրելով Բելլա անունով բելառուսահայ աղջկա կենսագրությունը' հասկացա, որ նա այնպիսի վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որ փորձի հետապնդել, առավել ևս մտնել այնպիսի բեռի տակ, ինչպիսին մարդուն արտահանձնելն է։ Իրականում դա բավական մեծ ծախս ու միաժամանակ իրավաբանական լուրջ խնդիր է։ Չէր կարելի տիկտոկում դրոշով պարող կամ Ադրբեջանին հայհոյող աղջնակին համեմատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Այդ մասին գրեցի նույն օրը, սակայն հնչեցին մեղադրանքներ, թե իբր պաշտպանում եմ Բելառուսի իշխանությանը։ Ինչևէ։ Պարզվեց, որ հայ աղջնակին 15-օրյա վարչական ձերբակալման են ենթարկել օրենքի խախտման համար։ Առաջիկա օրերին նա ազատ կարձակվի։ Լապշինը կրկին կարողացավ հայերի մեջ խուճապ տարածել»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Երկրպագուները «Զվարթնոց»-ում դիմավորեցին Ռոնալդուին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
122:48ԵՄ առաջնորդների և Թրամփի միջև «թեժ» զրույց է կայացել. #Bild
3122:39Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
5422:27«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան
4222:18«Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ այն վերադարձվել է՝ շտկումների համար»․ ԶԼՄ
3021:54«Նորք Մարաշում շների նոր այգին և դպրոցի իրավիճակը». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3321:48«Աշոտ Մինասյանին ազատազրկելու են առյուծի վանդակում զենք հայտնաբերելու համար». Հովհաննես Իշխանյան
4121:36«Նարեկ Մկրտչյանի եղբայրն առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով»․ ԶԼՄ (տեսանյութ)
4721:24