«Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում»․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հայտնում է․ «2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 880 պացիենտ, որոնց 92․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։
◾️ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։
◾️ Թոքաբորբով հոսպիտալացվել է 568 պացիենտ, որոնց 70%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։
✔ 2025թ․ 8-րդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 24 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ մնացել է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը ցածր է 2 անգամ։
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
2025թ․ փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2․0%, իսկ բացակաների թվից կազմել է 23․2%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28․9%:
Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն՝ գրիպով և սուր շնչառական հիվանդություններով»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100607.09.2026, 09:24