«Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ քաղաքացիներ,
Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում՝ անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով:
Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր:
Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:
Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:
Բայց ինչո՞ւ այս ֆորմատով և ինչո՞ւ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:
Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100607.09.2026, 09:24