«Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում»․ Անուշ Պողոսյան
![]() 1731 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 00:24 «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի «վարդագույն» փոդքասթ: Օրեր առաջ պարզվեց, որ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ընկերուհի և համատեղությամբ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսա Ասմանգուլյանը սկսել է պոդքասթ նկարահանել։ Ըստ ԱՆ մեր աղբյուրների, մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանը ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարների ծրագրեր իրականացնող այս կառույցի ղեկավար դարձել է Նանուշյանի շնորհիվ։ Միայն գովեստով ու մեծարումով հագեցած պոդքասթի առաջին հյուրը բնականաբար Լենա Նանուշյանն էր։ Հիմա էլ լուրեր են պտտվում, որ առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում։ Որոշել են Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը միավորել Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, Իսկ նոր ստեղծվելիք հիվանդանոցի տնօրենի ամենահավանական թեկնածուն, ըստ օդում կախված լուրերի, մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանն է։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
52816.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
52716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
159915.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63215.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44614.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60313.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88110.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89709.04.2026, 10:24
