Նիկոլ Փաշինյանի մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում․ «Ժողովուրդ»
![]() 214 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակում ենք ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները՝ հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում և ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանն է Եռաբլուրի հողերի իրական վաճառողը եղել: Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղից է: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել է նրա գինու, կոնյակի գործարանի բացմանը: Եվ այսպես, 7-րդ դրվագի համաձայն՝ նույն Արմեն Սարգսյանը, Հարություն Մանուչարյանի համար, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը օտարել է: Ըստ դատախազության՝ «574 մլն 260 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը ընդամենը 161 մլն դրամով վաճառվել է Հարություն Մանուչարյանին։ 3 տարի անց Մանուչարյանը ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին է վաճառել նույն հողամասը ավելի էժան՝ 115 մլն 900 հազար ՀՀ դրամով»։ 8-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1,4514 հա մակերեսով հողատարածքը Անուշավան Ղազարյանին է օտարել: Համաձայն դատախազության տվյալների՝ 399 մլն 580 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը օտարվել է 101 մլն 600 հազար դրամով: Այնուհետեւ, նույն Անուշավան Ղազարյանը, իր անվամբ որպես սեփականություն հաշվառված հողամասը տրոհել է 0,36285, 0,36285 եւ 0,7257 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, եւ վաճառել է այլ անձանց: Ըստ դատախազության՝ Վաչագան Ղազարյանը շարունակել է հանցավոր ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունները և տրոհել է 2,14989, 1,80512 եւ 0,05 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, որոնցից մեկը Արմեն Մկրտումյանի և Կորյուն Եղիազարյանի միջև կնքված ձեւական առուվաճառքի պայմանագրով 12 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի ընկերոջը՝ Կորյուն Եղիազարյանին: Տրոհումից գոյացած երկրորդ հողամասը ձեւական առուվաճառքի պայմանագրով 10 մլն դրամով վաճառվել է Կորյունի կնոջը՝ Ալլա Ստեփանյանին: Իսկ երրորդ կտորը 1 մլն դրամով վաճառվել է արդեն Վաչագան Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին: Հետո էլ Կորյուն Եղիազարյանը Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին, ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով 841 մլն դրամով վաճառել է Ալլա Ստեփանյանի անվամբ գրանցված հողամասը: Ապա Ալլա Ստեփանյանի և կրկին Վաչագան Ղազարյանի որդի Մհեր Ղազարյանի միջեւ 2021 թվականի մայիսի 26-ին ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով հողամասը 1 մլրդ 269 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին: շարունակելի….»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ջարդել են քարերը, որոնք անվնաս պետք է հանեին և հետ տեղադրեին»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
11704:06«ՀՀ-ն բոլոր ոլորտներում պարտվում է, սակայն պատասխանատուները շարունակում են հպարտանալ». Ոսկան Սարգսյան
13401:24«Ինչո՞ւ են երկրպագուներն անում բաներ, որի համար ՀՖՖ-ն պետք է տուգանք վճարի». Ալեն Սիմոնյան
33600:12Հայ ֆուտբոլասերները ձայնային պայթուցիկներ են կիրառել
221Երեկ, 23:54Հարյուրավոր երկրպագուներ են հավաքվել՝ հրաժեշտ տալու Ռոնալդուին (տեսանյութ)
181Երեկ, 23:42«Ամեն մեկը ճողոպրելու է մի տեղ, հայ ժողովրդին գցեն կրակը». Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
278Երեկ, 23:24«Քանի դեռ ուժեղ երկիր չունենք, կգան, կկրեն, կգնան»․ Մհեր Հակոբյան
201Երեկ, 23:18«Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար»․ Նաիրի Հոխիկյան
240Երեկ, 22:54