«Հորդորում եմ ծանոթանալ ճապոնական բուշիդոյի դրույթներին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի չին-ճապոնական փիլիսոփայական մետաստազների ալիքը շարունակում է նոր գրադացիաներ ստանալ։ Որքան էլ փորձում եմ անտեսել, աչք փակել նրա հերթական ցնդաբանությունների վրա, որոնք հատուկ են արվում տեղեկատվական դաշտում համապատասխան դիսկուրս ապահովելու նպատակով, միևնույն է՝ անտարբեր չեմ կարող անցնել։
Եվ այսպես, Տոկիոյից Նիկոլը «միամիտ» դեմքով հայտարարում է, թե ինքը շոկի մեջ է, որ Տոկիոյում աղբամաններ չկան, ավելին, մարդկանց առաջարկում է նման մի մոդել էլ կիրառել Հայաստանում։ Գրեթե կասկած չունեմ, որ նա փայլուն կերպով տեղյակ է դրանց իրական պատճառների մասին, իսկ եթե սխալվում եմ, ասեմ՝ թող «կրթվելու» մասնագետի հետ կարդա ու զարգանա։
Նիկո՛լ, Ճապոնիայում՝ մասնավորապես Տոկիոյում, աղբամաններ չկան, քանի որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1995-ի մարտի 20-ին, Տոկիոյի մետրոյում սարին տեսակի քիմիական թունավոր գազ բաց թողվեց, որի կազմակերպիչը «Aum Shinrikyo» աղանդի առաջնորդ Շոկո Ասահարան էր։ Տվյալ աղանդի անդամները միաժամանակ հինգ մետրոյի ճյուղերում պոլիէթիլենային տոպրակներով սարինի հեղուկ էին դրել, հետո բաց թողել, ինչի հետևանքով թունավոր գազը արագ տարածվել էր մետրոյի վագոններում ու կայարաններում։
Այս ահաբեկչության հետևանքով 13 մարդ զոհվել էր, ավելի քան 6,000-ը ստացել տարբեր աստիճանի թունավորում։ Սա համարվում է Ճապոնիայի պատմության մեջ ամենածանր ահաբեկչական հարձակումը։
Հիմա ուշադրություն․ հարձակման ժամանակ օգտագործված պայուսակները և այլ առարկաներ թաքցնելու հարցը մեծ անհանգստություն էր առաջացրել իշխանությունների մոտ։ Մինչ այդ Տոկիոյի մետրոյում և փողոցներում, ինչպես մյուս մեծ մայրաքաղաքներում, բավական մեծ թվով աղբամաններ կային։ Բայց ահաբեկչությունից հետո դրանք սկսեցին ընկալվել որպես թաքստոց կամ ռիսկի աղբյուր․ ցանկացած պայթուցիկ, գազ կամ վտանգավոր նյութ կարելի էր աննկատ տեղադրել աղբամանում։
Այս դեպքից հետո քաղաքական որոշում կայացավ, որ մետրոյում ու գետնի վրա գտնվող հանրային տարածքներում աղբամանների զգալի մասը պետք է հեռացվի։ Իհարկե, որոշ տեղերում մնացին միայն թափանցիկ (պլաստիկից կամ ապակուց) աղբամաններ, որպեսզի հնարավոր լինի տեսնել ներսում ինչ կա։ Ահա այս դեպքից հետո աստիճանաբար տարածվեց նոր մշակույթ, ըստ որի՝ յուրաքանչյուրը պետք է իր աղբը պահի իր մոտ և տուն տանի։
Հ․գ․ Նիկոլին ու քպ-ականներին հորդորում եմ, որպեսզի Ճապոնիայով ու Տոկիոյով հիանալուց առաջ կարդան ու ծանոթանան ճապոնական բուշիդոյի դրույթների հետ։ Բուշիդոն մի քանի առանցքային դրույթներ ունի, որոնք առ այսօր համարվում են յուրաքանչյուր ճապոնացու համար գերկարևոր սկզբունք․ մասնավորապես՝ աներկբա հավատարմություն տիրոջ, պետության կամ խմբի նկատմամբ, անձնական պատիվը ամեն ինչից բարձր է, պակաս պատիվ ունեցողն ամոթալի է համարվում, սխալ գործողությունները կամ թշնամու հետ համագործակցությունը անհամեմատելի է պատվի հետ։ Հաջորդ առանցքային դրույթը ֆիզիկական և բարոյական համարձակությունն է, ինչպես նաև արդարությունը, որը նախատեսում է հավասարակշռված և ազնիվ գործողություններ՝ անկախ անձնական շահերից։
Հ․Հ․գ․ Բուշիդոյի ազդեցությամբ՝ Ճապոնիայում պետական դավաճանները և կոլաբորացիոնիստները դիտվել են որպես պատվազրկված, քանի որ խախտել են ամենակարևոր սկզբունքները՝ հավատարմությունը, պատիվը և ազնվությունը»։

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
8400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
136Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
139Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
98Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
178Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
99Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
90Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
104Երեկ, 14:12