ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![]() 237 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 09:36 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի։ Սյունիքի մարզի մնացած, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ամասիայի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
«Ջարդել են քարերը, որոնք անվնաս պետք է հանեին և հետ տեղադրեին»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
11704:06«ՀՀ-ն բոլոր ոլորտներում պարտվում է, սակայն պատասխանատուները շարունակում են հպարտանալ». Ոսկան Սարգսյան
13401:24«Ինչո՞ւ են երկրպագուներն անում բաներ, որի համար ՀՖՖ-ն պետք է տուգանք վճարի». Ալեն Սիմոնյան
33600:12Հայ ֆուտբոլասերները ձայնային պայթուցիկներ են կիրառել
221Երեկ, 23:54Հարյուրավոր երկրպագուներ են հավաքվել՝ հրաժեշտ տալու Ռոնալդուին (տեսանյութ)
181Երեկ, 23:42«Ամեն մեկը ճողոպրելու է մի տեղ, հայ ժողովրդին գցեն կրակը». Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
278Երեկ, 23:24«Քանի դեռ ուժեղ երկիր չունենք, կգան, կկրեն, կգնան»․ Մհեր Հակոբյան
201Երեկ, 23:18«Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար»․ Նաիրի Հոխիկյան
240Երեկ, 22:54