Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ի՞նչ են անում Ռուբենի համար բարձրաձայն մտահոգվողները, որ մենք չենք անում»․ Թաթուլ Հակոբյան

«Ի՞նչ են անում Ռուբենի համար բարձրաձայն մտահոգվողները, որ մենք չենք անում»․ Թաթուլ Հակոբյան
279
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 12:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես է հնարավոր օգնել և օգտակար լինել Բաքվի բանտերում պահվող հայերին․
Սոցիալական ցանցերում հայ օգտատերերը, այդ թվում իմ ընկերների մի հատված, որոնց ճանաչում եմ անձամբ և հարգում նրանց, հաճախ են անդրադառնում մեր գերիներին, առաջին հերթին՝ Ռուբեն Վարդանյանին:
Պարզ է, ինչու առաջին հերթին Ռուբենին, քանի որ նա հացադուլի մեջ է, նա ճանաչված անձնավորություն է Հայաստանում և աշխարհում, և ակնհայտ է, որ նա առաջին հերթին Ալիևի պատանդն է:
Իրոք, շատ մտահոգիչ է Ռուբենի վիճակը և կասկած չկա, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Երբ մարդիկ գրում են, որ մենք անտարբեր ենք Ռուբենի նկատմամբ, ապա ի՞նչ են ակնկալում, որ մենք կարող ենք անել, բայց չենք անում:
Այս հարցը տալիս եմ ամենայն անկեղծությամբ, մտահոգությամբ:
Խոսքը Հայաստանի իշխանությունների մասին չէ:
Խոսքը իմ մասին է, Մոսկվայում բնակվող, Փարիզում բնակվող, Նյու Յորքում բնակվող սովորական հայի մասին է, ովքեր մտահոգ են Ռուբենի համար և անտարբեր չեն:
Երբ որևէ օգտատեր գրում է, որ Ռուբենը տառապում է Բաքվի բանտում, իսկ մենք այստեղ ոչինչ չենք անում, անտարբեր ենք, կուզենայի իմանալ, ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում կամ կարող էինք անել և ի՞նչ է անում ինքը, որ մենք չենք անում:
Կրկնեմ, սա հարցնում եմ ամենայն լրջությամբ, մարդկանց նկատմամբ հարգանքով:
Ի՞նչ կարող ենք անել:
Ի՞նչ են անում Ռուբենի համար բարձրաձայն մտահոգվողները և այդ մասին գրողները, որ մենք չենք անում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան