«Շրջանառվում են անտրամաբանական օպտիմալացման նախագծեր»․ Անուշ Պողոսյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ
Բազմիցս խոսել եմ ԱՆ անտրամաբանական օպտիմալացման մասին։ Այժմ շրջանառվում են նախագծեր, որով օպտիմալացվելու է Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը՝ Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ։
Թոքաբանության ազգային կենտրոնը եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ, այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ: Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը։ Եվ ահա որոշել են «քանդել» նաև այդ ծառայությունը:
Ըստ ՀՀ ԱՆ մեր աղբյուրների, սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում 4 բաժանմունք միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը, մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և հոգեբուժական բաժանմունքը։ Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։
Հ․Գ․ Դուք վաղուց հատել եք բոլոր կարմիր գծերը, սահմաններ, որ չպետք է անցնեիք:
Կա՛նգ առեք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ առողջապահության նախարարություն»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100607.09.2026, 09:24