«Պատգամավորին ինֆորմացիա չտրամադրող պաշտոնատար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան
![]() 213 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 18:24 «Դատարանից սպասելիքները համապատասխանում են հայցադիմումին․ ինչ հայցադիմում ներկայացրել ենք, ինչպիսի պահանջ ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի բավարարմանը։ Պահանջի բավարարումը նշանակում է՝ ճանաչվում է, որ նման գործելակերպն իրավաչափ չէ»,- այս մասին ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նշենք, որ այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։ Անդրադառնալով հարցին, թե պատգամավորները մի դեպքում որպես պատգամավոր էին դիմել ԱԳՆ, մյուս դեպքում՝ որպես քաղաքացիներ, Խուդոյանն արձագանքեց․ «Ինձ համար այդ տարանջատումը հասկանալի չէ, որովհետև պատգամավորը ֆիզիկական անձ է, և աշխատանքային ժամից հետո չի դադարում պատգամավոր լինելուց՝ համապատասխան իրավունքներով ու պարտականություններով»։ |
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել». Լավրով
5521:32Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները անվստահություն են հայտնել կառավարությանը
8421:22«Ուշադիր լսեք, ձեզ զգուշացրել են, դուրս եկեք այդտեղից». Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին
9921:08«Կա միայն երկու սեռ». Դոնալդ Թրամփ
11720:38«Հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին՝ ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ». Արթուր Հովհաննիսյան
13420:24«Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը. սա անցնում է կարմիր գծերը». Ծաղիկ Վարդանյան
13820:12Գազա քաղաքը՝ նախքան պատերազմն ու պատերազմից հետո (տեսանյութ)
13720:00«Կրեմլի իմպերիալիստական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով». Մերց
16919:22