«Կարճ ժամանակ եմ աշխատել բուժքույր, երկար ժամանակ աշխատել եմ ղեկավար անձ»․ Հռիփսիմե Հունանյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ ՔՊ խմբակցությունը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում էր կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: «Ինքնաառաջադրվել եմ և ընտրվել խմբակցության կողմից։ Առաջադրվել էր նաև Զարուհի Բաթոյանը, բայց իմ թեկնածությունն անցավ»,- «Ֆակտոր»-ի եթերում մանրամասնել է Հունանյանը։ Իր կրթության հետ կապված հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է․ «Կրթությունս միջին մասնագիտական է։ Կարծում եմ, որ դա խնդիր չի լինի, մտահոգիչ չեմ համարում, և կարծում եմ՝ բավարար փորձ ունեմ առողջապահության ոլորտում։ Ես կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, երկար ժամանակ աշխատել եմ ղեկավար անձ՝ ավագ բուժքույր, գլխավոր բուժքրոջ պարտականություններ եմ կատարել»։ Ըստ Հունանյանի՝ դա բավարար է հանձնաժողովը ղեկավարելու համար։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
12800:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
329Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
28718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
28718.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
301613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
198412.08.2026, 23:18