«Դարձյալ մայրաքաղաքի մի «չալաղաջ» հատված, համեմված կոռուպցիոն ռիսկերով, կկառուցապատվի»․ Քրիստինա Վարդանյան
![]() 255 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 22:24 Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նայում եմ այսօրվա Կասկադին և մտածում, լավ, ինչքա՞ն կարելի է ստել։ Դուք մարդկանց ու՞մ տեղն եք դրել։ Այդ ո՞ր տարածքում եք «Աոկիգահարա» անտառը ստեղծելու… Երևանին նվիրում եք հերթական շիկացող, ահռելի ծավալի քարն ու բետոնը (ըստ իս՝ բազմաշերտ տապանաքարի տեսքով) և խորացնում քաղաքի կենտրոնի ջերմային կղզին, հսկայական վնաս պատճառելով բնակչության առողջությանը։ Բոլորս լսեցինք «Քաղաքապետի 100 երազները» շարքի հերթական հեքիաթի սեղմ բովանդակությունը՝ Կասկադի անտառաշերտը, կանաչապատ հատվածները, ցուցասրահները, համերգասրահները և այլն… Իսկ իրականում, դարձյալ, մայրաքաղաքի մի «չալաղաջ» հատված՝ համեմված կոռուպցիոն ռիսկերով, կկառուցապատվի… Կենտրոնի հարյուրավոր ծառերը դահիճաբար հատեցին և մարսեցին՝ անտեսելով տասնյակ միջազգային փորձագետների եզրակացությունները՝ Քեմբրիջի Քավենդիշ լաբորատորիայից, որը աշխարհին 30 Նոբելյան մրցանակակիր էր նվիրել, մինչև ՅՈՒՆԵՍԿՈ-ի գիտխորհուրդ։ Թիմը տեր է, նախագիծը ստորագրողն էլ միշտ կստորագրի։ Հիմա Կասկադն է… Ամենը հանուն Երևանի և երևանցու»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել». Լավրով
5521:32Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները անվստահություն են հայտնել կառավարությանը
8421:22«Ուշադիր լսեք, ձեզ զգուշացրել են, դուրս եկեք այդտեղից». Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին
9921:08«Կա միայն երկու սեռ». Դոնալդ Թրամփ
11720:38«Հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին՝ ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ». Արթուր Հովհաննիսյան
13420:24«Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը. սա անցնում է կարմիր գծերը». Ծաղիկ Վարդանյան
13820:12Գազա քաղաքը՝ նախքան պատերազմն ու պատերազմից հետո (տեսանյութ)
13720:00«Կրեմլի իմպերիալիստական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով». Մերց
16919:22