«Մենք ԻԻՀ շահերի նկատմամբ զգայուն ենք, և ԻԻՀ-ն նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է». Նիկոլ Փաշինյան
![]() 307 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 23:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանը: IRIB - Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն՝ մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից: |
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել». Լավրով
5521:32Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները անվստահություն են հայտնել կառավարությանը
8421:22«Ուշադիր լսեք, ձեզ զգուշացրել են, դուրս եկեք այդտեղից». Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին
9921:08«Կա միայն երկու սեռ». Դոնալդ Թրամփ
11720:38«Հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին՝ ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ». Արթուր Հովհաննիսյան
13420:24«Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը. սա անցնում է կարմիր գծերը». Ծաղիկ Վարդանյան
13820:12Գազա քաղաքը՝ նախքան պատերազմն ու պատերազմից հետո (տեսանյութ)
13720:00«Կրեմլի իմպերիալիստական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով». Մերց
16919:22