«Դեղատոմսեր չեն գրվում, արդյունքում դեղատներն են տուժում»․ Արսեն Թորոսյան

«Էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված մի խնդիր կա․ այն դեղերը, որոնք պացիենտներն իրենք են գնում դեղատներից, իրենց գումարով, ըստ էության դրանց համար դեղատոմս չի գրվում բժիշկների կողմից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Հունվար ամսին դուրս է գրվել 9400 դեղատոմս, սա այն դեպքում, երբ ունենք 14000 բժիշկ, այսինքն նույնիսկ մեկ բժիշկ մեկ դեղատոմս դուրս չի գրում։ Բայց պատասխանատվությունը կրում են դեղատները։ Ունենք դեպք, երբ դեղատունը տուգանվել է 110 մլն դրամից ավելի՝ առանց դեղատոմսի վաճառքի համար։ Եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ բոլոր դեղատները տուգանք կստանան»,- ասաց Թորոսյանը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դեղատնային ցանցերի տնօրենները այդ հարցով նամակներ են գրել, և ես դրանք վերահասցեավորել եմ ԱՆ նախարարին, եղել են քննարկումներ։ Կառավարությունը նրա համար է, որ անի բարեփոխումներ, որոնք հանդիպում են իրենց պրոբլեմներին, և այդ պրոբլեմի առաջացման պահին առաջին ռեակցիան լինելու է այն, թե բարեփոխումը պրոբլեմ ա, եկեք չեղարկենք և այլն։ Կառավարությունը նրանով է շարունակում մնալ կառավարություն, երբ ասում է՝ ճիշտ է պրոբլեմ է, բայց էն հին ձևն ավելի մեծ պրոբլեմ էր»,- ասաց Փաշինյանը։

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
117Երեկ, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
133Երեկ, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
31903.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
43102.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
67028.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
66428.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
157926.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
76326.09.2026, 10:54