«Մահացածի մարմինը 70 կմ պետք է տեղափոխե՞ն հերձելու համար»․ Արման Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներն ահազանգել են՝ նշելով, որ օպտիմալացման քողի տակ այնտեղ դիահերձարանի գործունեությունը դադարեցվում է։
«Համայնքում կան բնակավարեր, որտեղից մինչև մոտակա գործող դիահերձարան հեռավորությունը 70 կմ է։ Ի՞նչ հիմնավորմամբ է համայնքի դիահերձարանը փակվել, կա՞, արդյոք, ժամանակացույց դիահերձարանի վերագործարկման համար»,- առողջապահության նախարարից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։
«Այդ հարցի լուծումը տվել ենք․ Վարդենիսում, Մեղրիում, որտեղ դիահերձարանը տվյալ համայնքում չէ, պետությունը փոխհատուցում է տեղափոխման ծախսերը»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
«Ո՞նց եք պատկերացնում․ մահացածի մարմինը 70 կմ պետք է տեղափոխե՞ն՝ հերձելու համար, դա միայն ֆինանսական խնդիր չէ»,- արձագանքեց պատգամավորը՝ ընդգծելով՝ լղոզված պատասխան եք տալիս։

Սլովակիայում ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Ֆիցոյի վարած քաղաքականության (տեսանյութ)
17011:13
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
10108:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
14203:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
34300:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
249Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
150Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
138Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
381Երեկ, 20:07