«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին
![]() 484 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 13:18 Մարտի 5-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել էր իր ձեռքի ափը հսկիչի սեղանին և պահանջել հանդիպում իր գործով դատախազի հետ, այս մասին «Forrights»-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը: Ասատուր Հովհաննիսյանը 33 տարեկան է, մեղադրվում է գրպանահատության համար: Ըստ մեղադրանքի, նա անցյալ տարվա հուլիսին երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 46800 դրամ: Ասատուրն իր մեղքը, սակայն, չի ընդունում, համարում է, որ իրեն ապօրինաբար են կալանավորել ու պահում բանտում: Նրա դեմ ցուցմունքներ տվողները ոստիկաններ են: Էրեբունու ու Նուբարաշենի դատախազությունից գործը դատարան է գնացել անցյալ տարվա սեպտեմբերին: Արդեն 8 ամիս է, Ասատուր Հովհաննիսյանը նստած է, սակայն այս 8 ամսում ընդամենը 4 դատական նիստ է կայացել: Վերջին երկու-երեք նիստերը անընդհատ հետաձգվում են: |
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
233Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
391Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
175Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
411Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
31630.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
29630.06.2025, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
64930.06.2025, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
43430.06.2025, 11:24