Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ «Ժողովուրդ»
![]() 1662 Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի տապալումը խլացնելու և բարեփոխումների պատրանք ստեղծելու համար առողջապահության նախարարությունը «հիմնովին» փոխել է բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագրի ձևը, բովանդակությունը: Սպասենք ոլորտում հերթական քաոսին: Հիմա անդրադառնանք հարցին, թե ինչու առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագիրը: Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարությունում տարեկան հաշվետվության ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանի անզգույշ խոսքից՝ արված վարչապետի ներկայությամբ, որ այլևս պետական պատվերի առանձին պայմանագրային բյուջե բժշկական կազմակերպությունների համար չի գործում, «գումարը գնում է հիվանդի հետևից»: Առաջին հայացքից ավելի ազատական թվացող հրապարակային օֆերտայի պայմանագրով իրականացվող ֆինանսավորումը իր մեջ շատ մեծ խութեր և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսպես, փաստենք, որ մինչև այս չարաբաստիկ փոփոխությունը ամբողջ պետական պատվերի ծառայությունների մատուցումը կարգավորվում էր «Գնումների մասին» օրենքով՝ պահպանելով ԲԿ-ներին տրվող գումարների հարապարակայնությունը: Նկատենք նաև, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը: Թե որ բժշկական կազմակերպությանը, ըստ Պետական բյուջեի եռամսյակային համամասնության, Առողջապահության նախարարությունը ինչքան է գումար հատկացնում, մնում է անթափանց, ծանր վարագույրի հետեւում: Օֆերտայի պայմանագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել առողջապահության նախարարության կառավարիչների համար իրենց «սիրելի» բժշկական կազմակերպություններին հասարակության աչքից հեռու, ըստ կարիքի գումարներ մատակարարելու համար: Մանրամասները՝ թերթի համարում: |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
54116.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
54116.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
163415.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63715.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
45114.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60813.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88710.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
90209.04.2026, 10:24
