ԱՄՆ-ում բջջային հավելվածը ներգաղթյալներին թույլ կտա կամավոր լքել երկիրը

ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության ծառայությունը հայտարարել է CBP Home կոչվող բջջային հավելվածի մասին, որն անօրինական ներգաղթյալներին թույլ կտա կամավոր լքել երկիրը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ ցանկացողները դիմումի մեջ կարող են նշել ԱՄՆ-ն լքելու իրենց ցանկության մասին՝ նախքան ավելի խիստ միջոցների ենթարկվելը։ Ինչպես ընդգծել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, սա ներգաղթյալներին հնարավորություն կտա նաև ապագայում օրինական ճանապարհով վերադառնալ ԱՄՆ, հայտնում է Reuters-ը։
Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ-ի հարավային սահմանին տեղակայվել են զորքեր՝ անօրինական ներգաղթյալների մուտքը կանխելու համար:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55